Goal. 21-րդ դարում եվրոպական թիմերում հանդես եկող հարձակվողների լավագույն տասնյակը

Goal պորտալը ներկայացրել է 21-րդ դարում եվրոպական թիմերում հանդես եկող հարձակվողների լավագույն եռյակների իր վարկանիշը։

Առաջին տեղը զբաղեցրել են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը՝ նրանք միասին խաղացել են կատալոնական «Բարսելոնայում»։ Մեսսին և Սուարեսը ներկայումս հանդես են գալիս MLS-ի «Ինտեր Մայամիում», իսկ Նեյմարը՝ «Սանթոսում»։

21-րդ դարում եվրոպական թիմերում հանդես եկող հարձակվողների լավագույն տասնյակը՝ ըստ Goal-ի․

1. Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես և Նեյմար (Բարսելոնա)

2. Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ և Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)

3. Թիերի Անրի, Սամուել Էտո’Օ և Լիոնել Մեսսի (Բարսելոնա)

4. Կրիշտիանու Ռոնալդու, Կառլոս Տևես և Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ)

5. Մոհամեդ Սալահ, Ռոբերտո Ֆիրմինո և Սադիո Մանե (Լիվերպուլ)

6. Ռոբերտ Պիրես, Դենիս Բերգկամպ և Թիերի Անրի (Արսենալ)

7. Կիլիան Մբապպե, Էդինսոն Կավանի և Նեյմար (Պարի Սեն Ժերմեն)

8. Պեդրո Ռոդրիգես, Էդեն Ազար և Դիեգո Կոստա (Չելսի)

9. Մարիո Գյոտցե, Ռոբերտ Լևանդովսկի և Մարկո Ռոյս (Բորուսիա Դորտմունդ)

10. Հալկ, Ռադամել Ֆալկաո և Սիլվեստր Վարելա (Պորտու)։