«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն, ով բռունցքով հարվածել է Ջեկ Գրիլիշի դեմքին, ձերբակալվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն, ով Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի հանդիպումից հետո բռունցքով հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեկ Գրիլիշի դեմքին, կալանավորվել է և կներկայանա դատարան։

Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Խաղը կայացել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

Ըստ աղբյուրի՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել հարձակման մեջ և հուլիսին պետք է ներկայանա Մանչեսթերի դատարան։ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։

Հիշեցնենք, որ դերբիի ավարտից հետո, երբ Ջեկ Գրիլիշը լքում էր խաղադաշտը, «կարմիր սատանաների» երկրպագուներից մեկը զանգել էր անգլիացի կիսապաշտպանին։ Թունելի մոտ դեպի տրիբունաների տակ գտնվող տարածք վիճաբանության ժամանակ երկրպագուն հարվածել է ֆուտբոլիստին։