«Ինտեր Մայամին» հետաքրքրված է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ծառայություններով, ով վերջերս հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դևիդ Բեքհեմի թիմը MLS-ի ակումբներից առաջնահերթություն ունի բելգիացու հետ բանակցելու համար, քանի որ ամերիկյան թիմը ֆուտբոլիստին ներառել է իր տրանսֆերային ցուցակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Բրույնեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 30 հանդիպում, դառնալով՝ չորս գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։