«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խնդիր չի տեսնում կատալոնացիների գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վերադարձի հարցում։
«Ես նրա փոխարեն եկել եմ «Բարսա» և որևէ խնդիր չեմ տեսնում, որ նա վերադառնա և զբաղեցնի իր տեղը», – լեհի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նա հավելել է, որ եթե «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշի շարունակել օգտագործել Տեր Շտեգենին, ապա Շչեսնիի համար այս իրավիճակը բացարձակապես նորմալ կլինի։ Հիշեցնենք, որ Շչեսնին թիմ է հրավիրվել որպես Տեր Շտեգենի շտապ փոխարինող այն բանից հետո, երբ գերմանացին երկար ժամանակ բացակայել է:
Այդ ժամանակ լեհն արդեն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն այն վերսկսել էր հանուն «Բարսելոնայի»։ Տեր Շտեգենն ավելի վաղ ասել էր, որ արդեն սկսել է մարզվել, բայց դեռ չի կարող հստակ ժամկետներ տալ խաղադաշտ վերադառնալու համար։