«Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են երկարաձգել պայմանագիրը ակումբի առաջատարների հետ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են երկարաձգել աշխատանքային պայմանագիրը թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյայի հետ։

Այս մասին հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։ Կատալոնացիները գոհ են 28-ամյա բրազիլացու խաղից և ցանկանում են նրա հետ քննարկել նոր պայմանագիրը։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։