Էրիկ Գարսիան կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

Կատալոնական «Բարսելոնայի» 24-ամյա պաշտպան Էրիկ Գարսիան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Ռեալ Սոսյեդադը»: Գարսիայի պոտենցիալ տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո:

Էրիկի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Գարսիան կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 21 հանդիպում, դարձել գոլի և գոլային փոխանցման հեղինակ: