«Ես հիանում եմ նրանով, թե ինչպիսինն է նա խաղադաշտից դուրս»․ Ռոնալդինյոն՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի մասին

«Բարսելոնայի» հայտնի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի մասին. Ժամանակին բրազիլացին խաղացել է նաև ՊՍԺ-ում, որից հետո տեղափոխվել է «Բարսելոնա», որտեղ, ինչպես ընդունված է համարել, անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները։

«Մբապեն այն ժամանակակից խաղացողներից է, որն ինձ դուր է գալիս: Ես նաև հիանում եմ նրանով, թե ինչպիսինն է նա խաղադաշտից դուրս: Նա հիանալի ընկեր է: ՊՍԺ-ից հեռանալուց հետո մենք նման ուղիներ ունենք, միակ տարբերությունն ակումբն է:

Մադրիդի «Ռեալում» Կիլիանը կկարողանա շարունակել զարգանալ և նվաճել մի կարևոր բան, որը նրան պակասում է»,- ասել է Ռոնալդինյոն L’Equipe-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Ռեալին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով անցած ամառ։