Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում։
«Ես լիովին պատրաստ եմ։ Կհարցնեմ մարզչին, թե արդյոք կլինեմ մեկնարկային կազմում, բայց պատրաստ եմ։ Վերջին օրերին մարզվում էի մարզասրահում և խաղադաշտում, և կարող եմ մասնակցել խաղին», – Կուրտուայի խոսքերն է փոխանցում իսպանական մամուլը։
Նշենք, որ բելգիացին բաց է թողել «սերուցքայինների» վերջին երեք խաղերը մկանային խնդիրների պատճառով, սակայն սպասվում է, որ նա հասանելի կլինի «զինագործների» դեմ խաղում: