«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը հույս ունի հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին իր ակումբ:
Բելգիացին հասանելի է ազատ գործակալի կարգավիճակով. նա արդեն հայտարարել է, որ «քաղաքայինների» հետ իր պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի։ Դե Բրույնեի հավակնորդների թվում, ինչպես արդեն հաղորդվել է, «Ինտեր Մայամին» է։
Լրագրող Ջեք Գագանի խոսքերով, Բեքհեմն անձամբ է շահագրգռված 33-ամյա ֆուտբոլիստին հրավիրելու հարցում. անգլիացին երազում է տեսնել Դե Բրույնեի և Լիոնել Մեսսիի հակառակորդների համար սարսափելի համագործակցությունը: «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 414 խաղում կիսապաշտպանը խփել է 106 գոլ և կատարել 176 գոլային փոխանցում ակումբում անցկացրած տասը տարիների ընթացքում։