«Լիվերպուլի» մարզական տնօրեն Ռիչարդ Հյուզը բանակցություններ է վարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեի հնարավոր տրանսֆերի շուրջ։ 55 միլիոն եվրո արժողությամբ ֆրանսիացի ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացնում, Բունդեսլիգայի 26 խաղում խփելով 13 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Ինչպես հայտնում է Anfield Watch-ը, Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Հյուզը խոսել է նոր թիմում խաղացողի կարիերայի հեռանկարների մասին և փորձել հասկանալ՝ արդյոք Էկիտիկեն պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ»։
Նախկինում հարձակվողն արդեն հասցրել էր շփվել անգլիական այլ ակումբների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես հետաքրքրված էին իր ծառայություններով։