Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը եվրոպական երկու բարձրակարգ ակումբների տրանսֆերային նպատակն է։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և Մյունխենի «Բավարիան»։ «Քաղաքայինները» Վիրցի համար առաջարկում են 120 միլիոն եվրո, սակայն մյունխենցիները պատրաստ են այդ գումարը գերազանցել։
Գերմանական գրանդը նախատեսում է կիսապաշտպանի համար վճարել 130 մլն. եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 39 հանդիպում, դառնալով՝ 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։