«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել գերմանացի աստղի համար

«Մանչեսթեր Սիթին» հույս ունի փոխարինող ձեռք բերել կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին: Բելգիացին վերջերս հայտարարեց ակումբից հեռանալու մասին:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Քաղաքայինները» նշել են «Բայերից» Ֆլորիան Վիրցին որպես Դե Բրույնեի իդեալական փոխարինող: Ըստ Sunday Mirror-ի՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա ծախսել 100 միլիոն ֆունտ (գրեթե 120 միլիոն եվրո):

Գործող պայմանագիրը Ֆլորիան Վիրցին կապում է «Բայերի» հետ մինչև 2027 թվականի կեսերը: Այս մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Վիրցը խփել է 15 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում։