Fastex Պրեմիեր Լիգա․ «Վանը» հաղթեց «Գանձասարին»

Fastex Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Վանը» 2-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։

Առաջին խաղակեսում Կարեն Նալբանդյանը տուգանային հարվածով գոլ հեղինակեց, իսկ Դավիթ Տերտերյանը երկրորդ խաղակեսի վերջնամասում ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Խաղի ընթացքում կողմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից։ Նրանք էին Էմանուել Ունեկվուն (Վան) և Սիմոն Օբունդեն (Գանձասար):

Standings provided by Sofascore