Գերմանիայի կանանց հավաքականի կիսապաշտպանը հրաժարվել է հանդես գալ իր ազգանունը կրող մարզաշապիկով

Գերմանիայի կանանց հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է խաղալ մարզաշապիկով, որի վրա գրված է իր ազգանունը։

Պատճառը ազգանվան նմանությունն է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, ինչն անպատեհ ասոցացումների և համեմատությունների առիթ է տվել, հատկապես՝ աջակողմյան ակտիվիստների կողմից։

Ապրիլի 4-ին Շեհիտլերը Գերմանիայի հավաքականի կազմում խաղաց Շոտլանդիայի դեմ՝ մարզաշապիկով, որի վրա նշված էր միայն իր անունը։ Այսուհետ նա կշարունակի հանդես գալ առանց ազգանվան՝ թե հավաքականում, թե «Բավարիայում»։