«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի առաջիկա ամառ իսկապես մեծ տրանսֆեր կիրականացնել։
Ըստ Fichajes-ի՝ «կարմիր սատանաները» 100 միլիոն եվրո են պատրաստում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբը կարծում է, որ Վալվերդեի տրանսֆերը ոչ միայն անմիջապես կուժեղացնի կիսապաշտպանությունը, այլև երկարաժամկետ հեռանկարում կարևոր կլինի։
Միաժամանակ նշվում է, որ «Ռեալը» չի շտապում 26-ամյա Վալվերդեի տրանսֆերի հարցում՝ հաշվի առնելով նրա կարևոր դերը թիմում և մինչև 2029 թվականի կեսերը գործող պայմանագիրը։
Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն անցկացրել է 46 հանդիպում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։