«Լիվերպուլի» մարզական տնօրեն Ռիչարդ Հյուզը բանակցություններ է վարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեի հնարավոր տրանսֆերի շուրջ։
55 միլիոն եվրո արժողությամբ ֆրանսիացի ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացնում Ֆրանկֆուրտում՝ Բունդեսլիգայի 26 խաղում դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Հյուզը խոսել է նոր թիմում խաղացողի կարիերայի հեռանկարների մասին և փորձել հասկանալ՝ արդյոք Էկիտիկեն պատրաստ է տեղափոխվել «Էնֆիլդ»։ հաղորդում է Anfield Watch-ը։
Նախկինում հարձակվողն արդեն հասցրել էր շփվել անգլիական այլ ակումբների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես հետաքրքրված էին նրա հետ։