Պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ապագան մնում է անորոշ:
«Լիվերպուլի» հետ նրա պայմանագրի ավարտին երեք ամսից քիչ ժամանակ է մնացել։ Defensa Central-ին հայտնի է դարձել, որ 33-ամյա վան Դեյկի գործակալը վերջերս կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ և առաջարկել պաշտպանին ամռանը ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։ Մադրիդցիները բացասական պատասխան են տվել:
«Շնորհակալություն, բայց նա այն չէ, որին մենք փնտրում ենք», – ըստ աղբյուրի, եղել է Մադրիդի «Ռեալի» պատասխանը:
Վիրջիլ վան Դեյկը ներկայացնում է «Լիվերպուլը» 2018 թվականի սկզբից: Հոլանդացին նախկինում մեկ անգամ չէ, որ ասել է, որ այժմ կենտրոնացած է մրցաշրջանի մնացած հատվածի վրա: