Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, թե որն է պատճառը, թե ինչու կարելի է Անգլիայի առաջնությունը լավագույնը համարել աշխարհում։
«Այստեղ խաղում են ևս 6 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է հաղթել այս մրցաշարում»,- «զինագործների» մարզչի խոսքերն է մեջբերում իսպանական AS հրատարակությունը։
Նա նաեւ ասել է, որ չգիտի, թե որքան ժամանակ «Արսենալը» կմնա առանց չեմպիոնական տիտղոսի, բայց հենց որ մոտենա դրան, անմիջապես կզգա դա։