Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է 5-6 նոր ֆուտբոլիստներ գնի

Մերսիսայդյան «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը հայտարարություն է արել թիմի համար նոր խաղացողներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

«Մեզ կենտրոնական կիսապաշտպան է պետք, որպեսզի Գրավենբերխն ու Մակալիստերը չծանրաբեռնվեն այնքան, որքան այս մրցաշրջանում: Հարձակողական կիսապաշտպան, ով կարող է ավելի շատ գոլեր խփել և ստեղծել, քան Սոբոսլայը:

Վերջապես, ձախ եզրային հարձակվող և կենտրոնական հարձակվող, ով կարող է հաղթանակներ բերել այնքան հաճախ, որքան Սալահը», – ասել է Ջեյմի Կարագերը: