Տոնի Կրոսն արձագանքել է Կևին Դե Բրույնեի՝ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու որոշմանը

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը արձագանքել է 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին հայտարարությանը։

«Յուրահատուկ ֆուտբոլիստ․․․», – գրել է Կրոսը։

Հիշեցնենք, որ Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վոլֆսբուրգից» 2015 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը «Քաղաքաբնակների» հետ նվաճել է 16 տիտղոս։