Կառլո Անչելոտտին անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ում պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, խոսել է իր ապագայի մասին։

«Իմ ապագան, ես արդեն խոսել եմ այս մասին։ Ես չեմ լինի նա, ով կխնդրի հեռանալ այս ակումբից»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Real Madrid Info-ն։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է 2021 թվականից։ Իտալացին ակումբի պատմության ամենաշատ պարգևատրված մարզիչն է՝ նվաճած 15 տիտղոսով։ Միակ մարզիչը, ով հաղթել է Եվրոպայի թոփ 5 առաջնությունները, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի 5 գավաթները։