Ժերար Պիկե․ «Նա պետք է անի այն, ինչ ճիշտ է համարում»

Իսպանացի նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի թիմից հեռանալու մասին։

«Մյուլերը պետք է անի այն, ինչ ճիշտ է համարում։ Ի վերջո, բոլոր մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները։ Հնարավոր է, որ նա ցանկանում է նոր բան փորձել կամ ավարտել կարիերան, դա իր գործն է։

Նա հստակ գիտի, թե ինչ է իրեն պետք։ Մյուլերին մաղթում եմ ամենայն բարիք, քանի որ նա հիանալի տղա է»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլերն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բավարիայում»։