Դեկուն «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խորհուրդ է տվել Հանս-Դիտեր Ֆլիկին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղից (0-1) առաջ, զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, անցյալի անհաջողությունների ֆոնին Դեկուն Ֆլիկին խնդրել է ավելի պրագմատիկ ֆուտբոլ խաղալ արտագնա խոշոր հանդիպումներում։ Դեկուին խնդրել է այսպիսի խաղերում խաղալ առանց մեծ ռիսկերի։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կատալոնացիները կպայքարեն Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22:00-ին։