«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բայերի» կենտրոնական պաշտպանի ծառայություններով

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Պյերոտ Ինկապիեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ին, 23-ամյա էկվադորցու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ենթադրվում է, որ «Բայերը» ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել մոտ 50 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Ինկապիեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ինկապիեի գործող աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը: Հարկ է նշել, որ խաղացողի շուկայական գինը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: