Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան»: Անգլիական ակումբի մարզական տնօրեն Մոնչին անձամբ է հետաքրքրված խոստումնալից թուրքի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Կիսապաշտպանի համար պայքարում «Ասթոն Վիլայի» մրցակիցը համարվում է «Լիվերպուլը»։ 20-ամյա Գյուլերը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։ Թուրքի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։