Անգլիայի առաջնությունում կայացավ Պրեմիեր լիգայի երեսուներորդ տուրի վերջին հանդիպումը; Լոնդոնյան դերբիում «Չելսին» նվազագույն առավելությամբ հաղթեց «Թոթենհեմին»։ Հանդիպման իրադարձությունները մեկնաբանել է «ազնվականների» իտալացի մարզիչ Էնցո Մարեսկան։
«Սա կարևոր արդյունք է, քանի որ մենք մոտենում ենք մրցաշրջանի ավարտին: Ավելի կարևորն այն է, որ մենք որոշակի խաղաոճից արդյունքի հասնենք: Բայց ես չեմ ցանկանում, որ մենք այս անգամ ավարտենք հանդիպումները վերջին հինգ րոպեների ընթացքում», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Չելսին» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։