Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մեկ ամիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացին վնասել է ներբանային մկանը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան խաղում (4-4, առաջին խաղը՝ 1-0):
El Chiringuito-ի տեղեկություններով՝ Լունինը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 4 շաբաթ։
Ակումբը դիտարկում է «Վալենսիայի» դեմ դարպասապահի ներարկումների միջոցով խաղալու տարբերակը։ Լա Լիգայի հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին։