Բրատիսլավայի «Սլովանը» Սլովակիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում 2-1 հաշվով հաղթեց «Սպարտակ» Տրնավային։
Խաղի ընթացքում տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բրասեղյանը, որից հետո մրցակցի դարպասը գրավեց Մատուշ Վոյտկոն։ Այդ գոլը հաղթական էր «Սլովանի» համար։