«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղից հետո (2-0) գովեստի խոսքեր է ասել իր թիմի հարձակվող Ջեկ Գրիլիշի հասցեին։
Այս խաղում գոլի հեղինակ դարձավ Ջեք Գրիլիշը։
«Գրիլիշը մեկ գոլ խփեց և կարող էր ավելին խփել։ Նա սիրում է խաղալ կենտրոնում, սիրում է ազատությունը։ Իհարկե, ես ուրախ եմ նրա համար։ Գիտեմ, որ ցանկացած ֆուտբոլիստի համար դժվար է, երբ նա քիչ է խաղում։ Գրիլիշը շատ լավ խաղաց Անգլիայի գավաթի վերջին խաղում, ոչ ավելի վատ, քան երեկ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթին» այս պահին ունի 51 միավոր։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։