Իտալիայի գավաթ․ «Միլանը» և «Ինտերը» չպարզեցին հաղթողին 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Միլանը» ընդունեց «Ինտերին»։

Խաղը կայացավ «Միլանի» «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Տանտերերը 47-րդ րոպեին Թամմի Աբրահամի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը հաշիվը, իսկ հյուրերը պատասխան գոլը խփեցին 67-րդ րոպեին Հական Չալհանօղլուի օգնությամբ։

«Ինտերի» կազմում 59-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։