Էնդիկն անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Հենդրիկը խոսել է մադրիդյան ակումբում իր ապագայի մասին։

«Ես սիրում եմ լինել «Ռեալի» խաղացող: Ես սիրում եմ այստեղ լինել, ես սիրում եմ այս ակումբը: Ես այստեղ եմ` սովորելու, զարգանալու և «Ռեալի» հաջողության համար հնարավոր ամեն ինչ անելու համար»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

18-ամյա ֆուտբոլիստը դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող անցած ամառ: Այս ընթացքում նա մասնակցել է 29 հանդիպման բոլոր մրցաշարերում և խփել 7 գոլ։