Հայաստանի Գավաթ․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Փյունիկը» 5։2 հաշվով առավելության հասավ «Լեռնային Արցախի» նկատմամբ։

«Փյունիկի» կազմում աչքի ընկավ Էդգար Մալաքյանը, հեթ-տրիկ ձևակերպեց Թեմուր Ջիկիան։ Մեկ անգամ գնդակը սեփական դարպասն ուղարկեցին «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները։ Հյուրերի կազմում գոլ խփեցին Խուան Մանուել Օբրեգոնը և Տիգրան Հակոբյանը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ, ընդհանուր հաշվով հաղթելով 12-4 հաշվով։