ՊՍԺ-ն տարբերակներ է ուսումնասիրում գալիք ամառ իրենց կազմն ուժեղացնելու համար։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, ֆրանսիական ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։
Նշվում է, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Դե Յոնգը կարող է լրջորեն ուժեղացնել կիսապաշտպանության գիծը։ Հոլանդացին մնում է կարևոր ֆիգուր «Բարսելոնայում», սակայն ՊՍԺ-ի հավակնոտ նախագիծը կարող է գրավել նրան։
Transfermarkt պորտալը 27-ամյա Ֆրենկի դե Յոնգին գնահատում է 45 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։