Անգլիայի հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, սակայն անգամ նշանակվելիս հայտնի նախկին խաղացող Հարի Ռեդնապը դեմ է արտահայտվել այս թեկնածությանը։
Նա այժմ չի փոխել իր միտքը, ավելին, նա հստակ գիտի, թե ում պետք է հրավիրեր Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ Նրա թեկնածուն Էդի Հաուին է, ով «Նյուքասլի» հետ նոր է նվաճել Անգլիայի լիգայի գավաթը։
«Էդի Հաուին պարզ, հեշտ ընտրություն է, ակնհայտ ընտրություն։ Ես կընտրեի նրան։ Նա կարող էր չհամաձայնել հեռանալ «Նյուքասլից», բայց նրան պետք էր մոտենալ:
Անգլիացի երիտասարդ մասնագետ, ով լավ աշխատանք է կատարում իր ակումբի հետ։ Նա իդեալական թեկնածու է»,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։