Հայտնի է Ժոաու Ֆելիշի ապագան

«Միլանը» որոշում է կայացրել պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի վերաբերյալ, ով վարձավճարով հանդես էր եկել Լոնդոնի «Չելսիից»։

Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ ռոսոներիները չեն պաշտոնականացնի 25-ամյա ֆուտբոլիստի գնումը։

Այսպիսով, վարձակալության պայմանագրի ավարտից հետո Ժոաուն կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ իտալական գրանդը Ֆելիշին 40 մլն եվրոյով գնելու տարբերակ ունի։

Այս մրցաշրջանում պորտուգալացին տասը հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում։ Հարձակվողը դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։