Խավիեր Տեբասը նոր հրապարակում է արել ուղղված Մադրիդի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» սպառնում է բոյկոտել Իսպանիայի առաջնության հանդիպումները, եթե չհետևեն ՖԻՖԱ-ի 72-ժամյա ընդմիջմանը։ Երեքշաբթի օրը Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նոր հրապարակում է արել այս թեմայով։

«Ավելի քան 14 տարի առաջ, քանի որ եվրոպական խաղերը սկսել են անցկացվել հինգշաբթի օրերին, ակումբները ամբողջ Եվրոպայից, այդ թվում՝ Իսպանիայից, խաղում են կիրակի օրերին, երբ դեռ 72 ժամը չի անցել»,- գրել է Տեբասը սոցցանցում։

Իսպանական Լա Լիգայի առաջատարը ներկայումս «Բարսելոնան» է (60 միավոր 27 խաղում): Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը» (60 միավոր 28 խաղում), իսկ «Ատլետիկոն» երրորդ տեղում է (56 միավոր 28 խաղում):