Մադրիդի «Ռեալը» դիտարկում է պաշտպանական գիծն ուժեղացնելու տարբերակներ: Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, մադրիդյան սուպերակումբի տեսադաշտում «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։
22-ամյա իտալացին վերջին շրջանում զգալի առաջընթաց է գրանցել։ Մադրիդի «Ռեալին» գրավում է ֆուտբոլիստի բազմակողմանիությունը։ Կալաֆիորին ունակ է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ պաշտպանության ձախ եզրում:
Ռիկարդոն նաև օգտակար է հարձակման մեջ՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում այս մրցաշրջանում: Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ «Արսենալը» Կալաֆիորիի տրանսֆերի համար կպահանջի ոչ պակաս, քան 80 միլիոն եվրո։
Իտալացու գործող պայմանագիրը Լոնդոնում նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: