Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական «Ժիրոնա»։ Այս մասին հայտնում է РБ Спорт-ը։

«Ժիրոնան» փոխարինող է փնտրում իսպանացի պաշտպան Միգել Գուտյերեսին, ով, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից և կվերադառնա Մադրիդի «Ռեալ» կամ կտեղափոխվի «Լիվերպուլ»։

23-ամյա իսպանացուն փոխարինելու թեկնածուներից մեկը 25-ամյա հայ ֆուտբոլիստն է, ում ծառայություններով նախկինում հետաքրքրված էին Լա Լիգայի այլ ակումբներ, այդ թվում՝ «Սևիլիան» և «Լեգանեսը»:

Այս մրցաշրջանում Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 27 հանդիպմանը դարձել է երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ