«Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի, Էրիկսենի ապագայի հետ կապված փոփոխություններ չեն եղել։ Նշվում է, որ 33-ամյա խաղացողը 2025 թվականի ամռանը կդառնա ազատ գործակալ, ինչպես նախապես ծրագրված էր:
Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ։