«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը հանգստյան օրերին ինքնագոլի հեղինակ դարձավ, երբ թիմը ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ Մի քանի օր անց հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները թարմացրեցին ուզբեկ ֆուտբոլիստի գնահատված արժեքը:
Այժմ 21-ամյա Խուսանովը գնահատվում է 35 մլն եվրո։ Նախկինում նրա գինը 12 միլիոն եվրո էր։ Այսինքն՝ Աբդուկոդիրը թանկացել է 191,7%-ով՝ 23 մլն-ով։ Ձմեռային տրանսֆերից հետո Աբդուկոդիր Խուսանովը ութ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Անգլիայի գավաթի խաղարկությունում ուզբեկը մեկ գոլ խփեց «Լեյտոն Օրիենտ»-ի դարպասը: