Ջոն վան’տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 19-ին

Մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան – Վրաստան հանդիպումը։

Ստորև ներկայացնում ենք սպասվող նախախաղային միջոցառումների ժամանակացույցը՝ ըստ հերթականության:

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 19-ին՝ ժամը 17:30-ին:

Վրաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 19-ին՝ ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 19-ին՝ ժամը 19:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Մամուլի ասուլիսին կհաջորդի ազգային հավաքականի մարզումը, որի մեկնարկը նախատեսված է 19:30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: