Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը դիմել է Մանուել Նոյերին։
«Նոյերը բոլոր դարպասապահների համար հոմանիշ է, լավագույններից մեկը ֆուտբոլի պատմության մեջ։ Ես նրան խորհուրդ կտայի շարունակել կարիերան այնքան ժամանակ, քանի դեռ հաճույք է ստանում խաղից և կարող է իրեն դրսևորել։
Ես նույնպես կցանկանայի ավելի երկար ելույթ ունենալ, բայց մեծ առողջական խնդիրներ ունեցա (ինֆարկտ)։ Իհարկե, Նոյերը պետք է մնա ֆուտբոլում այնքան, որքան կարող է»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։
Հիշշեցնենք, որ փետրվարին «Բավարիայի» ավագը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականի կեսերը։