Պոլ Պոգբան ընտրություն կկատարի երկու ակումբների միջև

«Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ ապագայում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, 32-ամյա կիսապաշտպանը ընտրություն է կատարում «Ինտեր Մայամիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև։

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ առաջատար են Պոգբայի համար պայքարում, ով իր ողջ որակազրկումը կրել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։

Նշվում է, որ ֆրանսիացու որոշումը սպասվում է առաջիկա շաբաթներին։ Պոլ Պոգբայի վերջին ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի կազմում նա խաղացել է 2022-ից 2024 թվականներին։

Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։