Անտոնիո Կասանո․ «Նա լավ մարզիչ է, բայց չի համապատասխանում այդ ակումբին»

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է այն մասին, թե ինչ է մտածում «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտայի կատարած աշխատանքի մասին։

«Մոտտայի գլխավորությամբ յոթ ամիսների ընթացքում «Յուվենտուսը» գնալով վատանում է, բայց վերջին երկու շաբաթը պարզապես աղետալի էր։ Մոտան լավ մարզիչ է, բայց նա չի համապատասխանում այս ակումբին, ես նույնիսկ չեմ տեսնում նրա գաղափարները թիմի խաղում»,- Կասսանոյի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։

«Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։