«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ չի կարողացել քնել կատալոնական ակումբի հաղթանակից հետո Լա Լիգայի «Ատլետիկոյի» դեմ խաղում (4-2)։
«Անկեղծ ասած, ես լավ չէի քնել նման հանդիպումից հետո։ Մենք վերադարձանք Բարսելոնա առավոտյան ժամը երեքին, և ես չկարողացա լավ քնել, երբ վերադարձա տուն։ Վաղ առավոտյան ես ստիպված էի մեկնել Լեհաստան։ Ես բավականաչափ չէի քնում, բայց կփոխհատուցեմ կորցրած ժամանակը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Onet-ը։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։