Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին

«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է անգլիական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։ Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։

«Մինչև մրցաշրջանի ավարտը հաստատ նորություններ կլինեն։ Այժմ ես ամբողջովին նվիրված եմ թիմին և ամբողջությամբ կենտրոնացած եմ մեր առջև դրված խնդիրների վրա։ Դա է գլխավորը, և դա արտացոլում է իմ ով լինելը»,- վան Դեյկի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։

Այս մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։