Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կատալոնական «Բարսելոնայի» հետ Լա Լիգայի 28-րդ տուրի հանդիպումից հետո (2-4) կրկնել է արգենտինացի աստղային հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը Լա Լիգայում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հարձակվողն անցկացրել է իր 520-րդ հանդիպումն Լա Լիգայում։
Այսպիսով, Գրիզմանը հավասարվեց արտասահմանցիների մեջ բոլոր ժամանակների ռեկորդակիր Լիոնել Մեսսիին, ով իր բոլոր հանդիպումներն անցկացրել է «Բարսելոնայի» կազմում։
Այս ցուցանիշով երրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման է (439)։ Լավագույն հնգյակում են նաև Իվան Ռակիտիչը (438) և Դանի Ալվեսը (436)։
Վեցերորդից 10-րդ տեղերն այս վարկանիշում զբաղեցնում են Մարսելոն (386), Լուկա Մոդրիչը (386), Վալերի Կարպինը (384), Ռոբերտո Կառլոսը (370) և Մաուրո Սիլվան (369)։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։