Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենի» ցուցադրած խաղի մասին։
«Մարդիկ ասում են, որ առանց ինձ ՊՍԺ-ն սկսեց ավելի լավ խաղալ։ Դա իմ գործը չէ։ ՊՍԺ-ին ամենայն բարիք եմ մաղթում։ Այս պահին ես կենտրոնացած եմ «Ռեալի» վրա։ Ակումբը նախկինում երբեք չի հաղթել թրեբլ, և անհավանական կլիներ դրան հասնել իմ առաջին մրցաշրջանում այստեղ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա «Արսենալի» հետ։ Լա Լիգայում Կառլո Անչելոտտիի թիմը երկրորդ տեղում է։