Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպան, 38-ամյա Սերխիո Ռամոսը, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյում», արձագանքել է «Պումասի» դեմ խաղում (3-1) ստացած կարմիր քարտին։
«Շատ կարևոր արտագնա հաղթանակ դժվար մրցակցի դեմ։ Հիմա ժամանակն է հանգստանալու և պատրաստվելու հաջորդ ամենին։
Ակնհայտ է, որ ես չէի կարող լքել այս լիգան առանց կարմիր քարտի։ Եկեք առաջ շարժվենք»,- գրել է Ռամոսը սոցցանցի իր էջում։