Կևին Գամեյրոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կևին Գամեյրոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

37-ամյա ֆուտբոլիստը առանց ակումբի է մնացել 2024 թվականի ամռանը «Ստրասբուրգից» հեռանալուց հետո։

«Ստրասբուրգից մինչև «Վալենսիա» և «Լորիեն», ՊՍԺ, «Սևիլիա» և «Ատլետիկո», խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր պահը կմնա իմ հիշողության մեջ և հատկապես իմ սրտում։ Բայց եկել է ժամանակը հպարտությամբ և մի փոքր կարոտով փակելու իմ կյանքի այս գեղեցիկ գլուխը»,- գրել է Գամեյրոն սոցցանցում։

Հիշեցնենք, որ Գամեյրոն ՊՍԺ-ի հետ Ֆրանսիայի չեմպիոն է և Եվրոպա Լիգայի քառակի հաղթող (երեք անգամ «Սևիլիայի» և մեկ անգամ «Ատլետիկոյի» հետ)։ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 13 խաղում ֆուտբոլիստը դարձել է 3 գոլի հեղինակ։